Կեղծ օղուց մահացած քաղաքացիներից երկուսը Արմավիրի քաղաքապետարանի աշխատակիցներ էին

105

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

Սիրելի համաքաղաքացիներ սարսափելի ծանր օր էր բոլորիս համար: Մեր քաղաքին պատուհասած այս ողբերգությունը խլեց ինը արմավիրցիների կյանք, ևս մի քանիսը այս պահին գտնվում են տարբեր բժշկական կենտրոններում:
Մահացածներից երկուսը մեր գործընկերներն էին՝ աշխատում էին Արմավիրի քաղաքապետարանի Բարեկարգում տնօրինությունում:
Ցավակցում եմ ալկոհոլային թունավորման զոհ դարձած մեր համաքաղաքացիների ընտանիքներին, հարազատներին, բոլորիս: Հիվանդանոցներում բուժում ստացողներին ցանկանում եմ առողջություն:

Ուժ և ամրություն բոլորիս: