Կադիրովը դիմեց բելառուս ժողովրդին

61

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ծննդյան օրվա առթիվ: Telegram-ի իր էջում Չեչնիայի ղեկավարը դիմել է ոչ միայն Լուկաշենկոյին, այլև ողջ բելառուս ժողովրդին։

«Ես խնդրում եմ Բելառուսի ժողովրդին աջակցել նախագահին այս դժվար օրերին և մերժել մեր եղբայրական պետության ներքին պառակտմամբ շահագրգռված ուժերին», գրել է նա։ Կադիրովի խոսքերով՝ հանրապետության ձեռքբերումները չգնահատող որոշ ուժեր փորձում են Բելառուսում ավերել խաղաղությունն ու կարգուկանոնը:

«Նման գործողությունները և, ընդհանրապես, կարգախոսները, որպես կանոն, հանգեցնում են արյունահեղության և տևական ճգնաժամի, որը տանում է դեպի երկրի անկում: Չեչեն ժողովուրդը հրաշալի գիտե, թե պատերազմը ինչ տառապանքներ և ավերածություններ է բերում», ասել է նա: