Լիտվայի և Տիխանովսկայայի համագործակցությունը խախտում է Բելառուսի ինքնիշխանությունը․ Լավրով

58

Գնահատելով Լիտվայի համագործակցությունը Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Վիլնյուսի մեթոդները խախտում են Բելառուսի ինքնիշխանությունը։

«Մեր լիտվացի հարևանները, ըստ իս, հատել են պարկեշտության բոլոր սահմանները, ասել է դիվանագետը՝ սեպտեմբերի 1-ին ելույթ ունենալով Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ուսանողների առաջ:

Նախարարը հավելել է, որ ընդդիմության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ Լիտվան աշխատում է ամենևին ոչ ժողովրդավարական մեթոդներով, այլ այնպիսի մեթոդներով, որոնք այնքան էլ ցույց չեն տալիս Բելառուսի ինքնիշխանության նկատմամբ հարգանք։ Լավրովի խոսքերը մեջբերում է Политика сегодня-ն: