Իլոն Մասկը հայտարարեց 2021թ․ Երկրի ուղեծիր Starship-ի թռիչքի մասին

51

Starship տիեզերանավի առաջին թռիչքը, որը նախատեսված է Մարսի գաղութացման համար, ամերիկյան SpaceX ընկերությունը կիրականացնի 2021 թվականին, ասել է Իլոն Մասկը:

SpaceX-ի հիմնադիրն այս հայտարարությունն արել է դեպի Մարս մարդատար թռիչքի խնդրին նվիրված տեսակոնֆերանսի ժամանակ: Նրա խոսքերով՝ տիեզերանավի առաջին փորձնական թռիչքը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա 2021 թվականին, բայց կա առաջին թռիչքների ձախողման հավանականություն, քանի որ առայժմ ընկերությունը գործում է «չուսումնասիրված տարածքում», և դեռ ոչ ոք չի արտադրել բազմակի օգտագործման ուղեծրային հրթիռ, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: