Թուրքիան արձակեց իր առաջին կրող հրթիռը

64

Թուրքական արտադրության առաջին կրող հրթիռը հաջողությամբ բաց է թողնվել դեպի Երկրի ուղեծիր։ Դա MUFS նախագծի մաս է, որը 2018 թվականից սկսած իրականացվում է ROKETSAN-ի կողմից՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության մարմնի աջակցությամբ:

Սարքը հասել է 130 կմ բարձրության: Հրթիռը հաջողությամբ հատել է ծովի մակարդակից 100 կմ բարձրության վրա գտնվող գիծը, որը պայմանականորեն համարվում է պետությունների վերին սահման:

MUFS նախագիծը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2025 թվականը: Նոր տեխնոլոգիաների շնորհիվ Թուրքիան կհայտնվի համաշխարհային տիեզերական շուկայի առաջատարների շարքում, և կամրապնդվեն երկրի դիրքերը ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղ պայմաններում, գրում է «Անադոլու» գործակալությունը: