Թուրքիան ակնկալում է նոր դրական տեղեկություններ ծովային հանքավայրերի վերաբերյալ

61

Արդեն այս տարվա վերջին Թուրքիան ակնկալում է նոր դրական տեղեկություններ  ծովային հանքավայրերի առկայության վերաբերյալ, Սևծովյան Գիրեսուն նահանգում ձկնորսության սեզոնի բացման ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի խոսքերը մեջբերում է «Անադոլու» գործակալությունը:

Էրդողանը շեշտել է, որ թուրք ժողովուրդը չի հավակնում ուրիշի ունեցվածքին, բայց նաև չի հրաժարվելու իր ունեցածից: «Մենք չենք հանդուրժի Էգեյան և Միջերկրական ծովերում ծովահենություն ու ելուզակություն», ասել է նա:

Թուրքիայի ղեկավարը նշել է, որ Անկարայի հետ դիմակայությունում նախկին գաղութային պետությունների [Ֆրանսիա] օգնությանը ապավինող երկրները [Հունաստանը] պետք է դասեր քաղեն վերջին ժամանակների պատմությունից: