«Եթե ընդդիմությունը գա իշխանության, երկրում կարող է սկսվել սպանդ»․ Լուկաշենկո

56

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտահոգություն է հայտնել, որ իշխանության գալու դեպքում ընդդիմությունը կցանկանա ազատվել Լուկաշենկոյի համախոհներից: Այդ մասին տեղեկացնում է БелТА-ն:

«Ես չեմ ուզում տեսնել, թե ինչպես է իմ երկիրը կտոր-կտոր արվում, որը ես կերտել եմ կայսրության ավերակների վրա, և չեմ ուզում, որ սպանեն ազնիվ ու պարկեշտ մարդկանց, ովքեր աշխատել են դրան հասնելու համար», ասել է Բելառուսի ղեկավարը:

Ըստ նրա, եթե ընդդիմությունը գա իշխանության, երկրում կարող է սկսվել սպանդ, իսկ Ուկրաինայում եղած իրավիճակը, դրա համեմատ, աննշան կթվա։