Առնոլդ Շվարցենեգերը կնկարահանվի լրտեսական բազմասերիանոց ֆիլմում

61

«Տերմինատոր»-ի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը պատրաստվում է գլխավոր դերը կատարել Skydance հեռուստատեսությունում մշակվող լրտեսական բազմասերիանոց ֆիլմում: Նախագիծը պատկանում է Նիկ Սանտորային, որը հանդիսանում է «Փախուստ բանտից», «Խաբիր ինձ» և այլ ֆիլմերի սցենարիստ և/կամ պրոդյուսեր։

Դեռևս անվերնագիր նախագիծը լրտեսական արկածային բազմասերիանոց ֆիլմ է, որի գլխավոր հերոսներն են հայրը, որի դերը խաղում է Շվարցենեգերը, և դուստրը: Այդ մասին հաղորդում է Hollywood Reporter-ը։