Շաքարախտի զարգացումը կանխող տարբերակ են գտել ամերիկացի բժիշկները

88

Սան Դիեգոյի «Լա Խոյա» իմունաբանության ինստիտուտի մասնագետները խոսել են շաքարախտը կանխելու միջոցի մասին: Այդ մասին գրված է Science Advances-ում: Այսպես, գիտնականները կապ են գտել հիվանդության և իմունային բջիջների գործունեության միջև:

Իմունաբանները գիտափորձ են իրականացրել, որի ընթացքում վիրահատության միջոցով նրանք արգելափակել են սիմպաթիկ նյարդից դեպի ենթաստամոքսային գեղձ նյարդային ազդանշանների մատակարարումը: Այս գործընթացը հնարավորություն է տվել ինսուլինի արտադրության մեջ ներգրավված բետա բջիջները պաշտպանել նրանց ոչնչացնող նյարդային ազդակներից:

Այսպիսով, ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ նյարդային ազդակների արգելափակումը կարող է կանխել շաքարախտի զարգացումը: