ԱՄՆ-ում Բայդենի վարկանիշն ընկնում է

68

Ամերիկացիների մեծ մասը գտնում է, որ Դոնալդ Թրամփը կհաղթի նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում: Դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի վարկանիշը նվազում է: Այդ մասին են վկայում John Zogby Strategies-ի հարցման արդյունքները։ Ընկերությունը պատկանում է ամերիկացի հեղինակավոր սոցիոլոգ Ջոն Զոգբիին:

Ներկայումս Բայդենին աջակցում է ընտրողների 48%-ը, իսկ գործող նախագահին՝ 42%-ը: ԱՄՆ քաղաքացիների 10%-ը դեռ չի կողմնորոշվել ընտրության հարցում: