“13 տարում լրացավ Դինքի սպանության համար մարդասպանին դատարանի սահմանած 22 տարվա կալանքը”

142

   Մարդասպան Օգյուն Սամասթը 2007 թ. հունվարի 19-ին Ստամբուլում սպանել էր մեր հայրենակից Հրանտ Դինքին: Քանի որ սպանությունը իրագործելու պահին նա 17 տարեկան էր, 18-ից փոքր, այսինքն անչափահաս, ուստի Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ ատյանի դատարանը նրան դատապարտեց 22 տարվա բանտարկության: Մինչ Դինքի ընտանիքի փաստաբանները ակնկալում էին, որ վճռաբեկ դատարանը կընդառաջի մարդասպանի ազատազրկումը երկարաձգելու իրենց դիմումը, որը նրանք ներկայացրել էին 2019 թ. սեպտեմբերի 24-ին ահա հանկարծ “Հյուրիյեթի” հեղինակ Նեդիմ Շեներին է զանգահարում հանգուցյալի եղբայրը՝ Խոսրով Դինքը, թե Սամասթը ազատ է արձակվում:

 “Ակօսի”, ենթադրում էր, որ մարդասպանն ազատ արձակվի սեպտեմբերին: Համենայն դեպս հեռախոսազանգը խիստ զարմացնում է Շեներին, ինչին նա “Դինքի սպանության դիմաց 13 տարվա ազատազրկում” վերնագրով անդրադարձել է թուրքական թերթի օգոստոսի 31-ի համարում, ընդգծելով. “ 2007-ից ի վեր հետևում եմ Դինքի սպանության գործով դատավարություններին և ամեն ջանք գործադրում, որ բացահայտվի ճշմարտությունը: Հրանդ Դինքի ապանությունը, սկսած սպառնալիքից մինչև դրա քողարկումը, դատավարություններով հանդերձ, ծածկված է սև բծերով, որոնք իրենց մեջ են ներառում պետական զանազան կառույցներին ու մեդիայի մութ տարրերին: Այդ կառույցների մեջ, ինչ խոսք, ուրույն տեղ ունեն նաև “Ֆեթուլլահ Գյուլեն” ահաբեկչական կազմակերպության դեկավարները, դատախազները, դատավորներն ու կազմակերպությանը ծառայող կասկածելի լրագրողները: Թեև Օգյուն Սամասթը դատարանում հայտարարել էր, թե Հրանտ Դինքին սպանել է թուրքական ինքնությանը վիրավորանքներ հասցնելու համար, հետագայում, սակայն, խոստովանեց, որ ինքի ոչ մի տող չէր կարդացել Դինքի գրածներից”:

Այնուհետև “Հյուրիյեթի” հեղինակ Շեները գրում է, որ Սամասթի պատժի ժանկետը վճռաբեկ դատարանի միջնորդությամբ փաստորեն  լրացել էր օգոստոսի 6-ին, հիրավի, նա սեպտեմբերին ազատ էր արձակվելու, եթե անկարգություններ արած չլիներ բանտում, մասնավորապես չհարձակվեր հսկիչների վրա, չսպառնար նրանց և չվիրավորեր, որոնց համար նա 5 տարի 20 ամիս բանտարկութան լրացուցիչ պատժաչափ է ստացել: Այսպիսով ի չիք դարձել Սամասթին ժամկետից շուտ ազատ արձակելու վճռաբեկ դատարանի որոշումը: Այլապես նա, դատապարտված լինելով ծանր հանցագործությունների ատյանի դատարանի որոշումով 22 տարվա ազատազրկման, վճռաբեկի թեթև ձեռքով վաղաժամ, ընդամենը 13 տարի հետո արձակվելու էր բանտից: