Փարիզը քննադատեց Թուրքիային՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի

57

Թուրքիայի քաղաքականությունը չի համապատասխանում ՆԱՏՕ-ի լավ դաշնակցի կերպարին: Փարիզը Դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների ղեկավարների քննարկմանն է ներկայացրել Անկարայի գործողություններին վերաբերող հարցեր, ասել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Պարլին:

Ըստ նրա, Թուրքիայի ընտրած ուղեգիծը անհանգստացնում է Փարիզին, գրում է news.ru-ն։ Պաշտոնյան շեշտել է, որ իր գործընկերներին առաջարկված գաղափարները «չափազանց պրագմատիկ» են: Պարլին նշել է նաև, որ ՆԱՏՕ-ի համար կարեւոր է պահպանել Դաշինքի ներքին աշխատանքային կարգը, որը ՆԱՏՕ-ին թույլ կտա խաղալ իր դերը: