Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը Ռոբերտ Քոչարյանի ծննդյան առթիվ

110

«Հարգելի Ռոբերտ Սեդրակովիչ:
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա առթիվ:
Ռուսաստանում դուք հայտնի եք որպես նշանավոր պետական ​​գործիչ, ով շատ բան է արել արդի Հայաստանի զարգացման համար: Մենք բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային կապերի ամրապնդման գործում:
Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի Ռոբերտ Սեդրակի, քաջառողջություն, բարօրություն և ոգու արիություն:
Հարգանքներով՝ Վլադիմիր Պուտին»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նամակ հղելուց հետո նաև զանգել է Ռոբերտ Քոչարյանին։ Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը Ռոբերտ Քոչարյանին ջերմորեն շնորհավորել է ծննդյան կապակցությամբ»,– նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ։