Ռիգայում ադրբեջանցիների բողոքի ցույցը հակաօրինական է եղել

61

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում Ադրբեջանի դեսպանության առջև հուլիսի 17-ին ադրբեջանցիները բողոքի ցույց էին կազմակերպել՝ ընդդեմ հայերի։ Այդ առնչությամբ Ռիգայի հայկական եկեղեցին հարցում է ուղարկել քաղաքապետարանին՝ տեղեկանալու՝ արդյո՞ք ադրբեջանցիների ցույցի թույլտվություն եղել է։

«Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին քաղաքապետարան է ուղարկել տեղեկատվություն ստանալու հարցումն առ այն, թե արդյոք հուլիսի 17-ին Լատվիայում բնակվող ադրբեջանցիների կողմից Լատվիայում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության առջև կազմակերպված բողոքի գործողությունը և երթը արտոնվա՞ծ է եղել Ռիգայի քաղաքային խորհրդի կողմից։ Ի պատասխան հարցման` տեղական ինքնակառավարման մարմինը հայտնել է, որ 2020թ. հուլիսի 17-ին Լատվիայում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության առջև հանդիպում, բողոքի գործողություն կամ երթ անելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացվել»,- նշված է եղել Ռիգայի քաղաքապետարանից ստացված տեղեկության մեջ։