Ճապոնիայում հաջողությամբ փորձարկվել է թռչող մեքենա՝ օդաչու-վարորդով

103

SkyDrive ճապոնական ընկերությունը փորձարկել է իր SD-03 թռչող մեքենան: Մեքենան բարձրացել է ու օդում մնացել մեկուկես-երկու մետր բարձրության վրա: Խցիկում եղել է վարորդ-օդաչու, որը վարում էր մեքենան: Նախագծի ղեկավարը նշել է 100 մրցակիցների առկայության մասին և ավելացրել, որ նրանց միայն չնչին մասն է հաջողությամբ փորձարկել մեքենան օդաչուի մասնակցությամբ:

Այժմ այն կարող է թռչել ընդամենը 5-10 րոպե, բայց օդում 30 րոպե մնալու դեպքում մեքենան ավելի մեծ ներուժ կունենա ու կարտահանվի, օրինակ, Չինաստան, գրում է AP-ն: