Ղրիմը հայտարարեց, որ թերակղզու կարգավիճակը չի քննարկվում

64

Ղրիմի կարգավիճակը չի կարող քննարկման առարկա լինել, հայտարարել է Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը: Ըստ նրա, այս հարցի վերաբերյալ ցանկացած միջազգային ձևաչափի ստեղծումն արդիական չէ:

Խորհրդարանի խոսնակն այսպես արձագանքեց Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու հարցը քննարկելու լուրջ պլատֆորմի բացակայության մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը․ «Ոչ մի հարթակ չպետք է լինի: Ղրիմի հարցը փակված է: Եթե ​​ուշադիր նայենք աշխարհի քաղաքական քննարկումների հարթակներին, ապա ոչ ոք ոչ մի տեղ լրջորեն չի քննարկում Ղրիմի հարցը, քանի որ բոլորն ամեն ինչ հասկանում են: Այս թեման այլևս քննարկման առարկա չէ, մանավանդ Զելենսկու հետ», Կոնստանտինովի խոսքերը մեջբերում է ՌԻԱ գործակալությունը:

Պատգամավորը գտնում է, որ Կիևը թերակղզու թեման ժամանակ առ ժամանակ բարձրացնում է բնակչության ուշադրությունը երկրի խնդիրներից շեղելու համար: