Հունաստանն ակնկալում է Թուրքիայի ռազմածովային նավատորմի դուրսբերումը

104

Հունաստանի կառավարությունը Էրդողանի ռեժիմից այնպիսի քայլեր է ակնկալում, որոնք կօգնեն նվազեցնել լարվածությունը Արևելյան Միջերկրածովքում՝ փոխանակ բազմաթիվ հակասական հայտարարությունների, ներառյալ ռազմական ուժի սպառնալիքները․ «Հունական կողմը ցանկանում է, որ հայտարարությունների տոնը մեղմացվի, թուրքական նավատորմը լքի Միջերկրական ծովն ու երկխոսություն սկսվի բացառիկ տնտեսական գոտիների սահմանների միակ խնդրի շուրջ»:

Միևնույն ժամանակ, Աթենքի ռազմական գերատեսչության աղբյուրները նշում են, որ «երկիրը պատրաստ է ցանկացած անակնկալի»՝ ավելացնելով, որ «իրավիճակի լիցքաթափումը պետք է իրականացնի նա, ով առաջացրել է լարվածությունը», հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։