Հայտնի դարձավ ՌԴ-ում ինտերնետի օգտատերերի թիվը

52

«Այսօր մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի Դաշնության 145 միլիոն բնակիչներից և քաղաքացիներից մոտ 100 միլիոն մարդ Ինտերնետի օգտատեր է», հայտարարել է Ռուսաստանի Թվային զարգացման, կապի և զանգվածային լրատվության նախարարության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Վոլինը։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ գործակալությունը։

Երկրում Ինտերնետից չօգտվող 45 միլիոն բնակիչները երեխաներ կամ տարեցներ են: Այնուամենայնիվ, բնակչության այս կատեգորիաները ևս ավելի ու ավելի են ներգրավվում վիրտուալ ցանցում: Վոլինը հավելել է, որ Ռուսաստանում դեռ կան այնպիսի շրջաններ, որտեղ Ինտերնետը հասանելի չէ։