Թրամփը հաստատեց Իրաքում ռազմական ներկայությունը կրճատելու ԱՄՆ մտադրությունը

68

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ծրագրում է կրճատել Իրաքում իր զինված ուժերի քանակը: Այդ մասին Թրամփը գրել է իր թվիթերյան էջում: OAN հրատարակության համաձայն, որի հղումը Թրամփը թողել է իր թվիթում, ամերիկացիները ծրագրում են տարածաշրջանում թողնել 3,500 զինծառայող:

Թրամփը բազմիցս հայտարարել է Մերձավոր Արևելքում ներգրավված զինված ուժերի թիվը կրճատելու իր մտադրության մասին: Ավելի վաղ նա հայտարարել էր Աֆղանստանում ամերիկյան զորակազմը կրճատելու ծրագրի մասին: