Թրամփը կոնգրեսականներին մեղադրեց գաղտնի տվյալների արտահոսքի մեջ

58

Նոյեմբերի ընտրությունների ընթացքում անվտանգություն ապահովելու վերաբերյալ հետախուզության ճեպազրույցները որոշվել է դադարեցնել տեղեկատվության արտահոսքի պատճառով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ ամերիկացի կոնգրեսականները ԶԼՄ-ներում իրականացրել են իրենց ստացած տեղեկությունների «արտահոսք»: Ամենավատն այն է, որ նրանք սխալ տեղեկություններ են տարածում,  ասել է ԱՄՆ ղեկավարը: