Թրամփը ԱԻՆ ծառայողներին տրամադրեց իր ինքնագիրը՝ ասելով, որ այն արժե 10 հազար դոլար

65

«Վաճառեք այն այսօր երեկոյան eBay-ով: Դուք կստանաք 10 հազար դոլար: Եթե գրեմ ձեր անունը, ինքնագրի արժեքը էապես կնվազի»։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սա ասաց Լուիզիանայում և Տեխասում «Լաուրա» փոթորկից տուժած տարածքներ կատարած այցի ընթացքում, հաղորդում է Daily Beast-ը: Նախագահը արտակարգ իրավիճակների աշխատակիցների հետ քննարկում էր աղետի հետևանքները, ապա նրանց մի քանի ինքնագիր տվեց: