Թուրքմենստանում սննդի հետ միասին գնում են նախագահի դիմանկարը

58

Այս տեղեկությունը տրամադրել է «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական Азаттык ծառայությունը:

Հանրապետության պետական ​​խանութներում ալյուրն ու հացը վաճառքի են հանվել որպես մայիսի և հունիսի օրապահիկ: Դրանց հետ միասին, 20 մանաթով (մոտ $ 6) վաճառվում է երկրի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովի դիմանկարը՝ 50 × 35 սանտիմետր չափսի լուսանկար:

Թուրքմենստանի քաղաքացիները չեն կարող հրաժարվել դիմանկարը գնելուց, քանի որ խանութների շուրջը, որպես կանոն, կանգնած են Ներքին անվտանգության և ոստիկանության աշխատակիցներ: «Մարդիկ լուռ գնում էին նախագահի լուսանկարները», հաղորդում է Азаттык-ի թղթակիցը: