Թուրքիան Հունաստանին դատապարտեց Կաստելորիզոն կղզի զինվորականներ ուղարկելու համար

71

Թուրքիայի ԱԳՆ պապաշտոնական ներկայացուցիչտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը հայտարարել է․

«Լրատվամիջոցներում լուրեր են տարածվել այն մասին, որ Հունաստանը կենտրոնացնում է իր զինված ուժերը Կաստելորիզոն կղզում: 1947 թվականի Փարիզի խաղաղության համաձայնագրերի շրջանակներում Կաստելորիզոնն ունի ապառազմականացված կղզու կարգավիճակ: Եթե ​​այդ լուրը ճիշտ է, ապա դա Արևելյան Միջերկրածովքում Հունաստանի իրական մտադրությունների նոր ցուցիչ է։ Մենք մերժում ենք ապօրինի փոփոխությունները, որոնք փորձ է արվում իրականացնել կատարել կղզու կարգավիճակի հետ կապված»:

Աքսոյի խոսքերով՝ «եթե Հունաստանը շարունակի քայլեր ձեռնարկել տարածաշրջանում լարվածությունը բարձրացնելու ուղղությամբ, ապա հենց ինքը կդառնա պարտվող կողմը»: «Թուրքիան ամբողջությամբ պաշտպանելու է իր իրավունքներն ու շահերը միջազգային իրավունքի հիման վրա», հավելել է դիվանագետը: