Թուրքիայում տարվա 2-րդ քառորդին մոտ 10 տոկոս տնտեսական անկում է գրանցվել

95


Թուրքիայում կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի հետևանքով տարվա երկրորդ քառորդին տնտեսական ակտիվության ցուցանիշը 9.9 տոկոս անկում է գրանցել: 

Նշվում է, որ տարվա երկրորդ քառորդում ստացված ընդհանուր ազգային եկամուտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 11 տոկոսով: 

Նույն ժամանակահատվածում արդյունաբերության ոլորտում գրանցվել է 16.5 տոկոս անկում, շինարարության ոլորտում` 2,7 տոկոս, սպասարկման ոլորտում` 25 տոկոս, իսկ մյուս ծառայողական ոլորտներում` 18 տոկոս:

Ermenihaber.am