Զելենսկին ստորագրեց նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մասին օրենք

73

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օրենք, որով երկրում նվազագույն աշխատավարձը 170 դոլարից հասցվում է շուրջ 183 դոլարի, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը:

Դրանից առաջ կառավարությունը հավանություն էր տվել նվազագույն աշխատավարձի բարձրացման ծրագրին․ սեպտեմբերի 1-ից՝ մինչև 5 հազար գրիվնա, 2021 թվականի հունվարից`մինչև 6 հազար գրիվնա (մոտ 220 դոլար) և հուլիսի 1-ից՝ մինչև 6,5 հազար գրիվնա (237 դոլար)։