Բժիշկը պատմեց, թե ինչու են տղամարդիկ ավելի հաճախ դառնում կորոնավիրուսի զոհ

98

Ռուսաստանի շարունակական մասնագիտական ​​կրթության բժշկական ակադեմիայի վիրուսաբանության ամբիոնի վարիչ Ելենա Մալիննիկովան Россия 24 հեռուստաալիքի եթերում տեղեկացրել է, որ տղամարդկանց սեռական հորմոնը որոշակիորեն արագացնում է վարակի տարածումը օրգանիզմում:

«Ամբողջ աշխարհում նկատվել է, որ տղամարդկանց մոտ, ցավոք, հիվանդությունը մեկուկես անգամ ավելի ավելի հաճախ է մահացու ելք ունենում, քան կանանց մոտ: Հենց տեստոստերոնն է վիրուսը ուղղորդում՝ ներթափանցելու բջիջների մեջ», ասել է ինֆեկցիոնիստը։