«Բաքուն հասկացնում է, որ թույլ չի տա իրեն հիմարացնել»․ Թուրան

71

Շարունակվում է Բաքվի դժգոհությունը Մոսկվայի «երկերեսանիությունից»՝ կապված Թովուզի հուլիսյան մարտերի ընթացքում Հայաստան զենքի մատակարարման հետ, գրում է «Թուրան»-ը։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն գործուղվել էր Բաքու, որը պատմել էր Հայաստանին շինարարական նյութերի, այլ ոչ թե ռազմական տեխնիկայի մատակարարման «հեքիաթը», գրում է գործակալությունը:

Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը բարձրաձայնել է Ադրբեջանի այն դիրքորոշման մասին, որ Շոյգուի բացատրությունը մերժվել է:

«Ռազմական բեռները Ռուսաստանից առաքվում են Հայաստան, և դա լրջորեն անհանգստացնում է Ադրբեջանի պետությանը և հասարակությանը: Մենք այնքան էլ գոհ չենք ռուսական կողմի բացատրություններից: Ադրբեջանը պարզաբանումների է սպասում, թե ի՞նչ հիմքերով է շարունակվում Հայաստանի ինտենսիվ զինումը:

Մեզ չի բավարարում այն ​​պատասխանը, որ ենթադրաբար շինանյութերը տեղափոխվում են օդային ճանապարհով: Դրանք կարող են առաքվել նաև այլ ձևերով», ասել է Հաջիևը ճեպազրույցի ընթացքում: