Դիմակ կրելու ռեժիմի դեմ ցույցեր Ֆրանսիայում

104

Դիմակ կրելու վերաբերյալ իշխանությունների պարտադրանքի դեմ բողոքի ցույցեր են տեղի ունենում Փարիզում, Նանտում, Ռենում և Ֆրանսիայի այլ քաղաքներում:

Ցուցարարները գտնում են, որ կառավարության պահանջը խախտում է իրենց անձնական իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև խանգարում մարդկանց շփմումներին: Փարիզում ցույցերի մասնակիցների թվում կան թոշակառուներ, բանվորներ, ուսանողներ: Ըստ Красная Весна լրատվական գործակալության, ցուցարարները պահանջում են իշխանությունը հանձնել ժողովրդին։ Նրանք իրենց հետ բերել են «Մենք չենք ուզում դիմակ կրել» և «Ո՛չ սանիտարական բռնապետությունը» կոչերով պաստառներ:

Ակտիվիստները պնդում են, որ ներկայումս կորոնավիրուսի աճ չկա, իսկ իշխանությունները, իրենց կարանտինային միջոցներով, մարդկանց վախեցնում են՝ նրանց մանիպուլյացիայի ենթարկելու նպատակով: