Վարչապետ Փաշինյանը Սյունիքի մարզում է

44

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է:

Նա հանդիպել է Ծղուկ համայնքի բնակիչների հետ:

Աշխատանքային այցի շրջանակում քննարկվել են գյուղի հողերի հետ կապված խնդիրները: Համայնքի բնակիչները վարչապետին տեղեկացրել են, որ հողատարածքները քիչ են ու բնակավայրից հեռու:

Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար նախարար Սուրեն Պապիկյանը,   Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: