Չինաստանում հյուրանոցի փլուզման հետեւանքով տասնյակ մարդիկ մնացել են փլատակների տակ

78

Չինաստանի Շանսի նահանգում երկհարկանի հյուրանոցի փլուզման հետևանքով կան զոհեր։ Վերջին տվյալների համաձայն՝ հյուրանոցի փլուզման հետևանքով 37 մարդ հայտնվել էր փլատակների տակ: Փրկարարներին հաջողվել է գտնել 33-ին, որոնցից 5-ը զոհվել է, մեկը ստացել է վնասվածքներ: Այդ մասին հաղորդում БЕЛТА-ն։

Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Պատճառը դեռ պարզ չէ: Կատարվում է հետաքննություն:

Դեպքի վայր են ժամանել փրկարարներ, հրշեջներ, բժիշկներ, իրավապահներ։ Ավելի քան 700 մարդ մասնակցում է որոնողափրկարարական աշխատանքներին: