ՀԷԿ-երը ջրազրկում են մեր գետերը (տեսանյութ)

65

Հայկական բնապահպանական ճակատը հանդեսէ եկել հայտարարությամբ. «Ակնհայտ է, որ 2018թ-ի մայիսից հետո այս ոլորտը կարգավորելու ուղղությամբ արված փոփոխությունները խիստ անբավարար են ու գետային էկոհամակարգերը շարունակում են հայտնվել աղետալի վիճակում։

Փոքր ՀԷԿ-երի ջրառի կետերում ջրաչափեր տեղադրելու պահանջն ու իրականացումը ներկայացվում էր որպես լուծում և մեծ ձեռքբերում, բայց իրականում դա ոչ միայն այդպես չէ, այլ շատ դեպքերում տնտեսվարողներին հնարավորություն է տալիս հեշտությամբ ամբողջովին ջրազրկել գետերը կամ չպահպանել ջրօգտագործման թույլտվություններով սահմանված առանց այն էլ հակաէկոլոգիական բնապահպանական թողքը»։