Հարավային Օսիայի վարչապետը հրաժարական տվեց քաղաքացիների խնդրանքով

57

Հարավային Օսիայի Նախարարների կաբինետի ղեկավար Էրիկ Պուխաևը հայտարարել է, որ հրաժարական է տալիս երկրի բնակիչների խնդրանքով, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով երկրի կառավարության մամուլի ծառայությանը:

«Հարավային Օսիայի Հանրապետության վարչապետ Էրիկ Պուխաևը հրաժարականի մասին հայտարարություն է արել: Հանրապետության ժողովրդին ուղղված իր ուղերձում Նախարարների կաբինետի ղեկավարը նշել է, որ ինքը կշռադատել է իր որոշումը և այն ճիշտ է համարում», ասել են մամուլի ծառայությունից: Ավելի վաղ Ցխինվալի կենտրոնում հավաքվել էր մի քանի հարյուր մարդ, ովքեր պահանջում էին կառավարության հրաժարականը։