Կորոնավիրուսի 175 նոր դեպք, 299 առողջացած, 3 մահ

51

Օգոստոսի 29-ի գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 175 նոր դեպք և 299 առողջացած։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43626 դեպք, որոնցից 37563-ն` առողջացած, 872-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4925 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 203979 թեստավորում:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 80 (կին), 63 (տղամարդ) և 64 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։