Թրամփին վշտացրել է Աբեի պաշտոնաթողությունը

54

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ իրեն շատ է վշտացնում Սինձո Աբեի հրաժարականը Ճապոնիայի վարչապետի պաշտոնից:

«Մենք հիանալի հարաբերություններ ունենք, և դա ինձ շատ է վշտացնում, քանի որ նրա համար, հավանաբար, շատ դժվար է հեռանալը», ԱՄՆ նախագահի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը։: Թրամփը Աբեին անվանել է իր «շատ լավ ընկերը»:

Աբեն հայտարարել էր իր հրաժարականի մասին վատ առողջական վիճակի պատճառով։ 13 տարի առաջ Աբեն խոցային կոլիտի պատճառով նույնպես ստիպված էր հեռանալ վարչապետի պաշտոնից: