Թուրքիան հայտարարեց Միջերկրական ծովում նոր զորավարժությունների մասին

76

Թուրքիան օգոստոսի 29-ին NAVTEX միջազգային նախազգուշական համակարգով ծանուցում է տարածել Միջերկրական ծովում զորավարժությունների մասին: Հրետանային զորավարժությունները տեղի կունենան Արևելյան Միջերկրածովքում՝ Անամուր քաղաքից հարավ, օգոստոսի 29-ից սեպտեմբերի 11-ը: Նավապետներին հանձնարարված է խուսափել այդ տարածքից:

Սա վերջերս NAVTEX-ով զորավարժությունների վերաբերյալ Թուրքիայի կողմից իրականացված 3-րդ ծանուցումն է: Ենթադրվում է, որ զորավարժությունները հայտարարվել են Հունաստանի հետ հարաբերությունների ճգնաժամի պայմաններում, գրում է Известия-ն: