Թուրքիայից պատերազմի աննախադեպ սպառնալիքներ Հունաստանին

116

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի պատերազմի աննախադեպ սպառնալիքները հակասում են միջազգային իրավունքին: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ գործակալությունը:

Ավելի վաղ Օքթայը նշել էր, որ երկրի տարածքային ջրերը վեցից մինչև տասներկու ծովային մղոն ավելացնելու Հունաստանի փորձերը կարող են հանգեցնել ռազմական բախման: Նրա խոսքերով՝ Թուրքիան ամեն ինչ անելու է սեփական «ջրերի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրը» պաշտպանելու համար:

«Մենք Թուրքիային կոչ ենք անում գիտակցել, որ միջազգային իրավունքը պարտադիր է աշխարհի բոլոր երկրների համար», ասվում է Հունաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ: Նախարարությունը հիշեցրել է նաև, որ «Հունաստանի ինքնիշխանության իրականացումը կախված չէ թուրքական որևէ տեսակի վետոյից»: