Գիտնականները ցանկանում են տարբեր կերպ բուժել կորոնավիրուսը տղամարդկանց և կանանց մոտ

80

Ամերիկյան Յեյլի համալսարանի հետազոտողներն ասում են, որ տղամարդկանց և կանանց իմունիտետը տարբեր կերպ է արձագանքում կորոնավիրուսին: Հետազոտողների կարծիքով, դա նշանակում է, որ տարբեր սեռերի մարդկանց բուժումը նույնպես տարբեր պետք է լինի, գրում է news.ru-ն: Տղամարդկանց մոտ 60%-ը չի կարողանում հաղթահարել COVID-19-ը: Կանանց իմունիտետն ավելի կայուն է արձագանքում կորոնավիրուսին, քանի որ T-լիմֆոցիտներն արագորեն ճանաչում և ոչնչացնում են վարակը:

Արական սեռի օրգանիզմն արտադրում է բազմաթիվ ցիտոկիններ: Հիվանդության ծանր ընթացքի դեպքում դրանք այնքան շատ են, որ հանգեցնում են բարդությունների և երբեմն նույնիսկ մահվան: Տղամարդկանց բուժման համար գիտնականներն առաջարկում են ստեղծել այնպիսի դեղամիջոց, որը կբարելավի T-բջիջների աշխատանքը։ Իսկ կանանց համար, ըստ հետազոտողների, անհրաժեշտ է մշակել այնպիսի մեթոդ, որը պատասխանատու կլինի օրգանիզմի ցիտոկինային արձագանքի համար: