Բարձրախոսը միացած լինելու պատճառով լսվել է Գերմանիայի Պնախարարի՝ Թուրքիայի վերաբերյալ խոսքերը

377

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը օգոստոսի 25-ին թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածության շուրջ առանձին հանդիպումներ էր ունեցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։

Մաասի անցկացրած հանդիպումների արդյունքների վերաբերյալ Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Քրամփ-Քարենբաուերը պատմել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելին։ Վերջիններս այդ ժամանակ ներկա են գտնվել ԵՄ պաշտպանության նախարարների միջև Բեռլինում տեղի ունեցող ոչ պաշտոնական հանդիպմանը և դրան հաջորդող մամուլի ասուլիսին։

Քարենբաուերը և Բորելը մինչ մամուլի ասուլիս տալն առանձնազրույց են ունեցել սրահում, սակայն միկրոֆոնի միացած լինելու պատճառով նրանց  խոսակցությունը լսել են լրագրողները։

Համացանցում է հայտնվել նրանց տեսաձայնագրությունը։

Բորելը գերմանացի նախարարին հարցրել է, թե ինչպե՞ս է անցել Մաասի հանդիպումները, վերջինս պատասխանել է․

«Հունական կողմի հետ հանդիպումն ավելի թեթև է անցել, սակայն թուրքական կողմի հետ՝ շատ բարդ էր»։

Բորելը նախարարին ի պատասխան մեկնաբանել է․ 

«Թուքիան բավական զայրացած է Աթենքի և Եգիպտոսի միջև կնքված համաձայնագրի պատճառով։ Կարծում են՝ հունական կողմն անվստահելի է»։

Ermenihaber.am