Վարշավան Կրեմլին հորդորեց հրաժարվել Բելառուս զորքեր ուղարկելու ծրագրից

65

Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին Մոսկվային կոչ է արել հրաժարվել Բելառուսի տարածքում ոստիկանական զորակազմ մտցնելու ծրագրերից, հաղորդում է gazeta.ru-ն։

«Կառավարությունը Ռուսաստանին կոչ է անում անհապաղ հրաժարվել վերահսկողությունը վերականգնելու պատրվակով Բելառուսում ռազմական միջամտության ծրագրերից», գրել է Լեհաստանի վարչապետն իր թվիթերյան էջում:

Նա զորքերի օգտագործման վերաբերյալ Մոսկվայի ու Մինսկի միջև կնքված պայմանագրերն անվանել է «թշնամական գործողություն»։ Ըստ նրա, այդ պայմանագրերը խախտում են միջազգային օրենքն ու Բելառուսի բնակիչների իրավունքները:

Նման հայտարարություն է արել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը․ «Բելառուսը ինքնիշխան և անկախ պետություն է: Եվ ոչ ոք, ներառյալ Ռուսաստանը, չպետք է խառնվի իրադարձություններին», հաղորդում է Bild-ը նրա խոսքերը: