Սարդարապատում վարչապետը պարգևներ է հանձնում Տավուշի հաղթական մարտերի հերոսներին

27

Սարդարապատի հուշահամալիրում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգեւատրելու է Տավուշի հաղթական մարտերի հերոսներին։

Արարողությանը ներկա են Արցախի Հանրապետության նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը,  Ազգային ժողովի նախագահը, Անվտանգության խորհրդի անդամները, Կառավարության անդամները, գեներալներ եւ այլ պաշտոնյաներ։

Վարչապետի միջնորդությամբ եւ Հանրապետության նախագահի հրամանագրերով Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողներ կպարգեւատրվեն «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողներ՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։

Վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը կպարգեւատրվի Ազգային հերոսի կոչումով՝ Հայրենիքի շքանշանով։