Մերկել․ «Հյուսիսային հոսք-2» նախագծից պետք է հրաժարվել

71

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկնաբանել է «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը դադարեցնելու կոչերը՝ ասելով, որ այդ տնտեսական նախագծից պետք է հրաժարվել: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ «Մեր կարծիքն այն է, որ «Հյուսիսային հոսք-2»-ի ծրագիրը պետք է ավարտվի», ասել է Մերկելը: Կանցլերը հավելել է, որ Գերմանիան դեմ է ԱՄՆ-ի պատժամիջոցներին:

«Հյուսիսային հոսք-2» նախագծի իրականացումը դադարեցվել էր ԱՄՆ-ի 2019 թ․ դեկտեմբերի պատժամիջոցների պատճառով: