Հայտնաբերվել և կալանավորվել է 4 տարի որոնվող մեղադրյալը

66

Օգոստոսի 27-ին քրեական ոստիկանություն գլխավոր վարչության, Արմավիրի և Տավուշի մարզային վարչությունների և Վաղարշապատի բաժնի ծառայողները, համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Դիլիջանում հայտնաբերել և ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման են ենթարկել Էջմիածին քաղաքի 36-ամյա մի բնակչի:

Նա 2016 թվականից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: