Ժիրինովսկի. Բելառուսում անհրաժեշտ չեն լինի ռուսական ուժերը

72

Ռուսական զորքերի օգտագործումը Բելառուսում չի պահանջվի, ասել է Վլադիմիր Ժիրինովսկին: Նրա խոսքերով՝ ՌԴ նախագահի հայտարարությունը իրավապահ աշխատակիցների ռեզերվի վերաբերյալ «սառը ցնցուղ» է արևմտամետ ուժերի, հատկապես Բելառուսի հարևան երկրների համար, որոնք հնարավոր է արդեն «պլանավորել էին ռազմական օգնություն տրամադրել Բելառուսում իրենց հաճախորդներին», նրա խոսքերը մեջբերում է news.ru-ն:

«Այս տեղեկությունից հետո նրանք ծրագրերից կհանեն ՆԱՏՕ-ի, Եվրոմիության և այլ ուժերի օգտագործման հնարավորությունը», կարծում է Ժիրինովսկին:

Նա նաև հիշեցրել է, որ Բելառուսին անվտանգության հարցում օժանդակելու առումով Ռուսաստանի Դաշնության պարտավորությունների մասին գրված է ՀԱՊԿ-ի և Միութենական պետության համաձայնագրերում: