Գերմանացի բժիշկները խոսեցին Նավալնիի վիճակի մասին

56

Գերմանական Charité կլինիկայից (որտեղ բուժվում է Ալեքսեյ Նավալնին) հայտնել են ընդդիմադիր գործչի վիճակի մասին: Բժիշկների խոսքերով՝ նրա թունավորման ախտանիշներն աստիճանաբար վերանում են:

Բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատում։ Նավալնին դեռևս գտնվում է արհեստական ​​կոմայի մեջ: Նա վերակենդանացման բաժանմունքում է և միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքին: Համաձայն կլինիկայի կայքի տվյալների` ներկայումս անհնար է կանխատեսել թունավորման երկարաժամկետ հետևանքները: