Եվրոխորհրդարանը բարձրացրեց Ռուսաստանից COVID-19-ի պատվաստանյութ գնելու հարցը

88

Եվրոխորհրդարանի պատգամավոր Նիկոլաս Գոնսալես Կասարեսը հարցապնդում է ուղարկել Եվրոհանձնաժողովին՝ Спутник V ռուսական պատվաստանյութը գնելու հնարավորության վերաբերյալ, հաղորդում է RT-ն:

«Իչպե՞ս է հանձնաժողովը վերաբերվում Ռուսաստանում վերջերս հավանություն ստացած պատվաստանյութին: Արդյոք հանձնաժողովը քննության առնու՞մ է այդ պատվաստանյութը գնելու հնարավորությունը», ասվում է փաստաթղթում: Նա նաև բարձրացրել է գրիպի պատվաստման հարցը 2020 թվականի սեզոնի համար, որի համաճարակը կարող է համընկնել կորոնավիրուսի բռնկման հետ: