ԵՄ-ն կարագացնի Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառումը

29

Եվրոմիությունը կարագացնի Թուրքիայի դեմ պատժամիջոցների մշակումը Արևելյան Միջերկրածովքում ապօրինի հորատման համար: Այդ մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Բացի դրանից, Եվրոմիությունը կարող է նոր պատժամիջոցներ պատրաստել մինչև սեպտեմբերի 24-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովը, եթե Անկարան չփոխի իր գործողությունները, շեշտել է Բորելը: