«Բելառուսի իրադարձությունները բացասաբար են ազդում ՌԴ տնտեսության վրա»

29

Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող բացասական ազդեցություն չունենալ Ռուսաստանի տնտեսության վրա, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այդ իրավիճակը անհանգստացնում է Ռուսաստանի իշխանություններին:

«Այն, ինչ տեղի է ունենում Բելառուսում, ակնհայտորեն չի նպաստում տնտեսական զարգացմանը և տնտեսական կայունությանը, ավելի շուտ հակառակը: Հաշվի առնելով, որ մենք միասին ինտեգրացիոն ասոցիացիաների, ԵվրԱզԷՍ-ի անդամ ենք, հաշվի առնելով մեր Միութենական պետությունը, այդ թեման իհարկե մեզ մտահոգում է», ասել է նա։

Միևնույն ժամանակ, Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունն ունի տնտեսական ճկունության որոշակի պաշար, ինչը թույլ է տալիս բոլոր տնտեսական գործընթացները պահել կայուն վիճակում, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: