«Спутник V պատվաստանյութի քննադատությունը կապված է մրցակցության հետ»

27

Օտար երկրների կողմից Спутник V պատվաստանյութի քննադատությունը կապված է մրցակցության հետ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Առողջապահության նախարարության գլխավոր համաճարակաբան Նիկոլայ Բրիկոն: «Այդ խոսակցությունների մեծ մասը գալիս է որոշ բիզնես ասոցիացիաներից։ Դրանք մրցակցության սովորական դրսևորումներ են։ Ի վերջո մենք առաջինը պատվաստանյութ պատրաստեցինք», Բրիկոյի խոսքերը մեջբերում է ՌԻԱ գործակալությունը:

Փորձագետը նշել է, որ պատվաստանյութերի գրանցման կանոններին ոչ լիովին հետևելու մասին բոլոր պնդումները անհիմն են: Պատրաստուկը ստեղծվել է արդեն ստուգված տեխնոլոգիաների հիման վրա: Նա շեշտել է, որ պատվաստանյութը միակ արդյունավետ միջոցն է, որը կարող է դադարեցնել կորոնավիրուսի տարածումը: