Oծվեց Միածնաէջ Մայր տաճարի զանգակատան խաչը

75

Oծվեց Միածնաէջ Մայր տաճարի զանգակատան խաչը_________Օգոստոսի 27-ին, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, կատարվեց Մայր Աթոռի Միածնաէջ Մայր Տաճարի զանգակատան խաչի օծման արարողությունը։

Մայր Տաճարի առջև, ըստ ընկալյալ կարգի, նախ սաղմոսների ներքո գինով և ջրով լվացվեց խաչը, ապա սուրբգրային ընթերցվածքներից ու աղոթքներից հետո Հովնան Սրբազանը և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը սրբալույս մյուռոնով օծեցին այն։

«Խաչի Քո, Քրիստոս» շարականի երգեցողության ներքո կատարվեց խնկարկություն, որից հետո ներկա հոգևոր դասը համբուրեց նորաօծ խաչը։Այնուհետև ներկաների գոհաբանական մաղթանքների և շարականների երգեցողության ներքո օծված խաչը կռունկով բարձրացվեց և տեղադրվեց զանգակատան գմբեթին։