“42 մահը շա՞տ է, թե քիչ”

85

Razm.info կայքեջի համակարգող Կարեն Վրթանեսյանը իր ֆեյսբուկյան էջում գրում ՝,- “42 մահը շա՞տ է, թե քիչ։ Հուշեմ. Հայաստանում նախորդ 7 օրում կորոնավիրուսով վարակվածների մահերի թիվն է։Մարդիկ շարունակում են վարակվել, մարդիկ շարունակում են մահանալ, բայց այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունների համար կորոնավիրուսի թեման արդեն փակված էջ է (© համարյա Նիկոլ)։

Այն կարգի փակված, որ առողջապահության նախարարը 19 օրով (!!!) արձակուրդ է մեկնում։ Այն կարգի փակված, որ երկրում, որտեղ արդեն 5 ամիս է՝ արտակարգ դրություն է կորոնավիրուսի պատճառով, վարչապետն ամեն շաբաթ-կիրակի ընտանեկան պիկնիկներից ֆոտոներ է հրապարակում անամոթաբար։Այնուամենայնիվ որոշ թվեր տամ մտորելու համար.

• Հայաստանը 1 մլն շնչի հաշվով վարակվածների թվով աշխարհում 14րդ տեղում է։ Եթե չհաշվենք գաճաճ պետություններն ու կղզիները, ապա 11րդ։

• 1 մլն շնչի հաշվով մահացածների թվով աշխարհում 21րդ տեղում ենք, գաճաճ պետությունները հանած՝ 18րդ։ Սա եթե հաշվի չառնել վարակվածների «այլ պատճառներով մահեր» շատ մանիպուլյատիվ ձևակերպմամբ մահերը։ Եթե դրանք էլ հաշվենք, ապա 14րդ տեղում ենք աշխարհում։

• Համաճարակի սկզբից Հայաստանում մահացել է 1129 վարակակիր։ Օրեցօր այս թիվն աճում է։Բայց իշխանության համար առաջնահերթն, իհարկե, նախարարի «հասանելի արձակուրդն» է ու նիկոլենց ընտանեկան ուիքենդները”: